20.04.2025
Արցախը հերքել է հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ լուրերը
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է ԼՂ հակամարտության գոտի զինյալների տեղափոխման մասին

ՀԱՊԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտի օտարերկրյա գրոհայինների տեղափոխման մարտահրավեր է տեսնում ոչ միայն նրա մասնակիցների, այլև տարածաշրջանի համար: Այդ մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:


«Ինձ հիմա դժվար է դատել զինյալների՝ հակամարտության գոտի տեղափոխելու մասշտաբների մասին։ Ամենայն հավանականությամբ, այն կա։ Այնտեղ հայտնվում են գրոհայիններ, վարձկաններ։ Իհարկե, դա որևէ կերպ չի կարող օգնել: Սա ներկայացնում է որոշակի մարտահրավեր է ոչ միայն մասնակից կողմերի, այլև ուրիշների համար: Դրանից ենք մենք ելնում», - ասել է Զասը ։


Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ն դեռեւս չի դիտարկում օտարերկրյա գրոհայինների Լեռնային Ղարաբաղ տեղափոխմանը հակազդելու լրացուցիչ միջոցների ձեռնարկումը: «Առայժմ որոշ արգելքներ կառուցելու կամ այնտեղ Սիրիայից և այլ երկրներից զինյալների մուտքը հակազդելու լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու մասին որոշումը մենք դեռ չենք դիտարկում», - նշել է ՀԱՊԿ - ի գլխավոր քարտուղարը:

Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար