20.04.2025
Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող
prev Նախորդ նորություն

Խորհրդակցություններ են ընթանում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետի շուրջ

Խորհրդակցություններ են ընթանում Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման անցկացման ժամկետի շուրջ: Այս մասին հոկտեմբերի 8-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 11-13-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մոսկվա:


«Այցի ընթացքում բանակցություններ կընթանան Սերգեյ Լավրովի հետ: Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծայրաստիճան ծանր իրավիճակն է: Ռուսաստանը թե՛ ազգային կարողության, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետևողականորեն գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը՝ անհապաղ հրադադարի հասնելու և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմաններ ստեղծելու համար», - ասել է Զախարովան:

Երկու ժամվա ընթացքում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար