21.01.2025
ԵԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է մոնիթորինգը ղարաբաղյան հակամարտության գոտում
19.03.2020
ԵԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է մոնիթորինգը ղարաբաղյան հակամարտության գոտում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է մոնիթորինգը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Կասպրշիկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրավիճակը, որ ձևավորվել է COVID-19-ի տարածմամբ, հանգեցրել է տարածաշրջանում բոլոր սահմանների փակմանը, միջազգային և տեղացի անձնակազմերի տեղափոխության սահմանափակմանը, ինչպես նաև անձնական շփումների նվազմանը վարակվելու ռիսկի պատճառով:   «Հաշվի առնելով այս ամենը և կողմերի հետ խորհրդատվությունների արդյունքում, մոնիթորինգի իրականացումը դադարեցվում է մինչև սահմանափակումների վերացումը... ես շարունակում եմ պահել կապը համապատասխան ռազմական իշխանությունների հետ»,- ասված է Կասպրշիկի հայտարարության մեջ: