3.08.2025
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման. ՊՆ
prev Նախորդ նորություն

Չնայած հրադադարի մասին հայտարարությանը՝ Ստեփանակերտը հրթիռակոծվում է

Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում է: Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


Մինչ այդ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը վերահաստատել են, որ հավատարիմ են հակամարտության գոտում հրադադար հաստատելու պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 9-ի խորհրդակցությունների արդյունքում, ընդգծել դրանց խստորեն հետևելու անհրաժեշտությունը։


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է «կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը»։


Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան