7.11.2025
Հայաստանը Արցախին կնվիրաբերի 10 շտապ բուժօգնության ավտոմեքենա
10.09.2020
Հայաստանը Արցախին կնվիրաբերի 10 շտապ բուժօգնության ավտոմեքենա

Հայաստանի կառավարությունը Արցախին կնվիրաբերի 10 շտապ բուժօգնության ավտոմեքենա: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված, 2020 թվականին ձեռք բերված 10 հատ «Ֆորդ տրանզիտ» DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցնել նախարարությունից և նվիրաբերել Արցախին՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով: Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է բուժառուին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։ Մյուս յոթը գծային ավտոմեքենաներ են՝ հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։ Նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։