Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքներին, ՀՄՊ հաշմանդամներին, մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրվում է մեկ ամսվա համար անհրաժեշտ պարենամթերք ու հիգիենիկ պարագաներ: Բաշխումն այսօրվանից իրականացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը: Աջակցությունը տրամադրել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմը: Այս մասին տեղեկացնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը: