25.11.2024
ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Բաքվի ոտնձգություններն անթույլատրելի են. Մնացականյանը՝ Զասին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովի ջրատարածքում

Ռուսաստանի բանակի կասպիական նավատորմը զորավարժություններ է սկսել 2020 թվականի ամփոփիչ ստուգման շրջանակներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:


«Հոկտեմբերի 16-ին Կասպից ծովի ջրատարածքում մեկնարկել է կասպիական նավատորմի նավերի հետ վարժանքը՝ 2020 թվականի ամփոփիչ ստուգման շրջանակներում։ Զորավարժության ընթացքում "Դաղստան", "Թաթարստան" հրթիռային նավերի, ինչպես նաեւ "Ուգլիչ" եւ "մեծ Ուստյուգ" փոքր հրթիռային նավերի անձնակազմերը ծովում կկատարեն օդային եւ ծովային նպատակներով վերահսկողական հրետանային եւ հրթիռային հրաձգությունների վարժություններ՝ գործելով խմբավորման կազմում՝ Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ», - ասված է հաղորդագրության մեջ:


Նավային հարվածային խումբը կմշակի ծովային տնտեսական գործունեության օբյեկտների ապահովման, պահպանության եւ պաշտպանության ուժերի տեղակայման, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտների շրջանում պայմանական անօրինական զինված կազմավորումների ոչնչացման խնդիրները: