12.10.2026
Լուսանկարը` oc-media.org
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն կանխել է Իրանից 70 կգ թմրանյութի մաքսանենգությունը

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Մեղրիում բացահայտել և կանխել է Իրանից առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ներկրման փորձ, որի արդյունքում կալանավորվել է ՀՀ երկու քաղաքացի:


Օպերատիվ տվյալների համաձայն՝ երկու կասկածյալները նախնական համաձայնության են եկել դեռևս ինքնությունը չպարզված իրանցի գործընկերոջ հետ: Սեպտեմբերի 29-ին նրանք «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են Նռնաձոր գյուղի մերձակայքում նախապես պատրաստված թաքստոցին և վերցրել այնտեղից թմրանյութերի խմբաքանակը՝ Երևան տեղափոխելու և իրացնելու նպատակով:


Սակայն հանցավոր խմբի ծրագրերը խափանվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից անմիջապես Մեղրի համայնքի տարածքում:


«Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց»,- պաշտոնապես հայտնում են ԱԱԾ-ից:


Փաստի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ձերբակալված քաղաքացիները դատարանի որոշմամբ արդեն կալանավորվել են:

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.10.2026
«Շաքիի դեպքից հետո պանիկա կա»․ ընդդիմությունն առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով