Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել է, որ բանակի օդուժը համալրվել է արդիական զենքերով հագեցած տասնյակ նոր ուղղաթիռներով: Ամիր Հաթամին նշել է, որ ուղղաթիռների արդիականացումն իրականացվել է իրանական ընկերությունների հետ համագործակցությամբ և այդ գործընթացում չի կիրառվել արտասահմանյան որևէ պահեստամաս: Նա հավելել է, որ Իրանի զինված ուժերը պահեստամասերի արտադրության ոլորտում հասել են ինքնաբավության: