24.11.2024
Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը
prev Նախորդ նորություն

Փաշինյանի և Ալիևի «կարմիր գծերը» փոխադարձաբար ոչնչացնում են միմյանց. Ալեքսեյ Պուշկով

Եվ այսպես, Բաքվի ու Երևանի հիմնական դիրքերն անհաշտ են, ինչն ակնհայտ էր նաև առանց Ալիևի ու Փաշինյանի հայտարարությունների։ Նրանց «կարմիր գծերը» փոխադարձաբար ոչնչացնում են միմյանց. քանի դեռ նրանց միջեւ չկա ոչ մի «չեզոք գոտի», ոչ էլ փոխզիջման ակնարկ։ Այս մասին Տելեգրամի իր ալիքով գրել է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը։


Նրա խոսքով՝ ՄԱԿ-ն այստեղ անզոր է. միջազգային իրավունքի երկու կարեւորագույն սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշման իրավունքը, այստեղ բախվել են անզիջում պայքարի:


«Մինչ այժմ այս կամ այն սկզբունքի տոնակատարությունն ապահովվում էր ուժի կամ քաղաքացիական պատերազմի միջոցով: Կոսովոյին նման իրավունք էր տրվել ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի դեմ պատերազմի միջոցով (ընդ որում այն մնացել է ՄԱԿ-ի մակարդակով չճանաչված)։ Սակայն նույն ՆԱՏՕ-ն գնաց այդ իրավունքի ժխտման ճանապարհով Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ։ Այսպիսով, այս երկու սկզբունքներից մեկի առաջնահերթությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ապահովվում է ուժերի հարաբերակցության միջոցով։


Հնարավոր է նաև հարցի հետաձգված լուծումը, այն դեպքում, երբ ուժային ճանապարհով լուծումն անհնար է կամ արգելափակվում է ավելի ուժեղ տերություններով, ինչպես, ասենք, Մերձդնեստրի դեպքում։ Ղարաբաղը կարող է կրկին նման հետաձգված որոշման օրինակ դառնալ», - գրել է նա։