Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Այդ մասին ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Որոշման մեջ մասնավորապես ասված է. "Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց", - ասված է որոշման մեջ։