Թուրքիան՝չնայած իր ռազմական խմբավորումն է տեղակայել Իդլիբում, դժվար թե սկսի մաշտաբային հարձակողական գործողություններ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին: Նա նշել է, որ թուրքական ուժերն Իդլիբում այժմ կազմում են 5 մարտավարական խմբեր ու հատուկ նշանակության ուժեր՝վերջին շրջանում այդ ուժերի ուժեղացում չի նկատվել: Ըստ նրա, մաշտաբային հարձակում իրականացնելու համար անհրաժեշտ է ավելացնել ուժերը 5-6 անգամ: