Պուտինն ընդգծել է Ղարաբաղում պատերազմի դադարեցման հրատապ անհրաժեշտությունը
Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրված զինված դիմակայության քննարկումը, որը ձեռք է բերել լայնածավալ բնույթ և հանգեցնում է երկու կողմերի համար լուրջ կորուստների, այդ թվում զոհերի՝ խաղաղ բնակչության շրջանում:
Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման հրատապ անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ հարձակման անցնելով շփման գծի ողջ երկայնքով։
Գործողությունները, որոնք Բաքվում անվանում են "հակահարձակման", ընթանում են ռազմաճակատի հյուսիսային, արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում: Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն եւ համընդհանուր մոբիլիզացիա։ Ադրբեջանը նաեւ հայտարարել է իր տարածքում ռազմական դրություն և մասնակի զորահավաք: