29.03.2024
Պուտինն ընդգծել է Ղարաբաղում պատերազմի դադարեցման հրատապ անհրաժեշտությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վստահ է, որ արցախյան պատերազմի հարցում Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի: Այդ մասին ասված է Միրզոյանի Ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ:


«Վերադառնում եմ Ստեփանակերտից։


Մեր 18֊20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։


Մատակարարումներն ապահովվում են։


Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - ասված է նրա գրառման մեջ։


Համազգային միասնությունը փաստում է՝ Ադրբեջանը պարտվել է այս պատերազմում. Արցախի նախագահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար