25.11.2024
Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի. ԱԺ նախագահ
prev Նախորդ նորություն

Համազգային միասնությունը փաստում է՝ Ադրբեջանը պարտվել է այս պատերազմում. Արցախի նախագահ

Արցախն Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների իններորդ օրն ամփոփում է առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ։ Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` նշելով, որ ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը լուծել է փայլուն։


«Սիրելի ՛ հայրենակիցներ,


Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ: Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, և այս պահին ևս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ: Թերևս դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել:


Այսօր ինձ զեկուցեցին նաև, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար և հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատերազմից ու, ամենակարևորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները և շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին։


Մեր համազգային միասնությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում: Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»,-նշել է Հարությունյանը: