Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հանդես են եկել նոր հայտարարությամբ Ղարաբաղի վերաբերյալ
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները վճռականորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղում բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված եռակողմ հայտարարության մեջ:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, վճռականորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան», ‑ ասված է փաստաթղթում:
Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը, ենթադրաբար, քաղաքացիական օբյեկտներն էին՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաեւ նման հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար, ասվում է հայտարարության մեջ: