ՌԴ-ն և Թուրքիան ունեն տարբեր դիրքորոշումներ միջազգային տարբեր թեմաների հետ կապված: Առաջին խնդիրը կապված է սիրիական հարցի հետ: ՌԴ-ն աջակցում է սիրիական կառավարական ուժերին, իսկ Թուրքիան աջակցում է Սիրիայի հյուսիսի ապստամբներին: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնում է Sohu-ն: Երկրորդ խնդիրը կապված է Ուկրաինայի հետ: Էրդողանը ռազմական աջակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ ձգտող Ուկրաինային, ինչն ուղիղ սադրանք է ՌԴ-ի դեմ: Հոդվածում նշվում է, որ ռուս-թուրքական միությունը միայն կարճաժամկետ է: