28.04.2025
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները
prev Նախորդ նորություն

Հայաստանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ

Այսօր, հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այդ մասին ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տարածած հաղորդագրությունում:


"Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի", - ասված է հայտարարության մեջ:


Հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tvnews.am
28.04.2025
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը