Հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. ՊՆ
Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:
Այդ մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
VERELQ-ը հայտնել է, որ սեպտեմբերի 4-ի ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ:
Ինչպես հայտնում է Պաշտպանական բանակը, մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:
"ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ:
Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին: Մենք հաղթելու ենք", - ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանն օգոստոսի 27-ից վերսկսել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի դեմ՝ կիրառելով իր զինանոցում առկա գրեթե բոլոր զինատեսակները: Բաքվի ռազմական մեքենան թիրախավորում է խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով Արցախում տասնյակ զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում: