27.11.2024
Հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. ՊՆ
prev Նախորդ նորություն

Սալոմե Զուրաբիշբիլին առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստն անցկացնել Թբիլիսիում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբիլին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստն անցկացնել Թբիլիսիում:


Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի բախման հարցում Վրաստանի համար կարևոր է պահպանել չեզոքությունը:


Սալոմե Զուրաբիշվիլին նաև հայտնել է, որ մտադիր է հեռախոսազրույց անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ.


«Ժամանակն է զրուցել նախագահների հետ, դրանք նախատեսված են այս շաբաթ... կարևոր է  պահպանել այն, որ Վրաստանը չեզոքություն է պահպանում հարևան երկու երկրների հանդեպ: Մեր երկրների տնտեսությունն ու զարգացումը կախված են տարածաշրջանում կայունությունից և խաղաղությունից»,- ընդգծել է Զուրաբիշվիլին: