27.11.2024
Սալոմե Զուրաբիշբիլին առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստն անցկացնել Թբիլիսիում
prev Նախորդ նորություն

Ինչպիսի քաղաքակիրթ պահվածք «հայկական» հրթիռի կողմից. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, և ասվածը հիմնավորելու համար Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել:


Թաթոյանը, մասնավորապես, գրել է. «Ինչպիսի քաղաքակիրթ պահվածք «հայկական» հրթիռի կողմից: Այն այնքա՜ն նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Այսպիսի ակնհայտ կեղծիքը ծիծաղելի:

Յուրաքանչյուրը կարող է Արցախի և Հայաստանի մի շարք բնակավայրերում տեսնել Ադրբեջանի հարձակումների և արձակած կասետային հրիթռների պատճառած կորուստներն ու ավերածությունները»: