27.11.2024
Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու. Դավիթ Տոնոյան
prev Նախորդ նորություն

Գանձակին հարվածը եղել է նախազգուշացման կրակ. Արայիկ Հարությունյան

Հակառակորդն արդեն մի քանի օր է ռմբակոծում է տարբեր բնակավայրեր, այդ թվում Ստեփանակերտը՝ «Սմերչ»-ով, «Պոլոնեզ»-ով, տաբեր հրթիռային համակարգարերով. Ստեփանակրերտի օդում շարունակում են պտտվել անօդաչու սարքեր:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ի պատասխան այդ ամենի, առաջին անգամ իր հրամանով Արցախի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել:


«Նշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին: Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակ քաղաքի, Գյանջայի զինվորական տեղակայման մշտական վայրերին խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել: Ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքաների, և եթե անհրաժեշտություն կա ավել մեծ քաղաքների ուղղությամբ: Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ», - ասաց Արայիկ Հարությունյանը, հայտնում է Արմենպրեսը:


Նա տեղեկացրեց, որ հրամայել է որոշ ժամանակ դադարեցնել կրակը քաղաքների ուղղությամբ:


«Հեռու պահեք խաղաղ բնակչությանը: Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Ժամանակ ունեք, մտածեք: Մենք շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին զինվորը պատրաստ է զոհվել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը: