Հայաստանի պաշտանության նախարար Դավիթ Տոնոյանը նախազգուշացրել է Ադրբեջանին, որ արցախյան պատերազմում պաշտոնական Բաքվի համար սարսափելի հետևանքներ են լինելու: Այդ մասին Դավիթ Տոնոյանը հայտարարել է ի պատասխան Ադրնեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ ռազմական գործողությւոնների թատերաբեմի ընդլայնման մասին:
«Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավարույթյան համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը մարտական գործողությունների անցկացման թույլատրելի վայրեր են, մեր պաշտպանության բանակը, Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու», - ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Զինուժ մեդիային տված հարցազրույցում։
Տոնոյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում դեռ չի իրականացվել։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր «խորը զինվորական գիտելիքներով», երևի թե խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապետությունը։ Մասնավորապես՝ արդեն իսկ Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակործվել են՝ օգտագործելով ծանր հրետանի և ԱԹՍ-ներ, և եթե դա իր համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները եզրակացություն անեն»,- ասել է Տոնոյանը։
«Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավարույթյան համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը մարտական գործողությունների անցկացման թույլատրելի վայրեր են, մեր պաշտպանության բանակը, Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի», - հայտարարել է նա։
VERELQ-ը հիշեցրել է, որ այսօր ադբեջանական Գյանջա քաղաքին և ռազմական օդանավակայանին Արցախի տարածքից տեղի ունեցած հրթիռակոծությունից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների թատերաբեմն ընդլայնվելու է: