Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ երրորդ երկրների ցանկացած ռազմատենչ հայտարարություն եւ գործողություն կարող է հանգեցնել Անդրկովկասում իրավիճակի ապակայունացման: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։ «Անարդյունավետ և անպատասխանատու ենք համարում երրորդ կողմերի ցանկացած ռազմատենչ հայտարարություն և գործողություն, որը կարող է հրահրել հետագա էսկալացիա, որը հղի է Անդրկովկասում իրավիճակի ապակայունացմամբ, ինչը կարող է ունենալ ամենաանկանխատեսելի հետևանքները», - ասել է նա: Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա զինյալների տեղափոխման մասին։