16.06.2025
ՊՆ-ն կոչ է անում ուղիղ եթերում չլուսաբանել մարտական գործողությունները
prev Նախորդ նորություն

ՊԲ-ն հայտնում է Արցախի հյուսիսում և հարավում ինտենսիվ մարտական գործողությունների մասին

ՊԲ-ն հայտնել է, որ ռազմաճակատնի ամբողջ երկայնքով այս պահին ընթանում են մարտական գործողություններ:


Հակառակորդին պատճառված են մարդկային ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ․ այդ մասին հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:


Մարտական գործողությունները, նրա խոսքով, ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով: «Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը` անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի», - ասել է նա:


ՊԲ ստորաբաժանումները, հայտնում է Սարումյանը, հերոսաբար հետ են մղում հակառակորդի գրոհները: «Նրանք ամուր կանգնած են իրենց բնագծերում: Հակառակորդին պատճառված են կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ, որոնց թիվը տվյալ պահին ճշտվում է», - ասաց նա:


 


 

Ժամանակավորապես դադարեցվել են Վրաստանով ռազմական մատակարարումները ՀՀ և Ադրբեջան. Թբիլիսի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան