22.04.2025
Ադրբեջանը տանում է տարածաշրջանը բնապահպանական աղետի. Արծրուն Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն կոչ է անում ուղիղ եթերում չլուսաբանել մարտական գործողությունները

Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակվում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շուշան Ստեփանյանը:


«Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները։ Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը»,- գրել է ՊՆ խոսնակը։


 

ՊԲ-ն հայտնում է Արցախի հյուսիսում և հարավում ինտենսիվ մարտական գործողությունների մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան