19.03.2026
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք
29.07.2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք:Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ 1-ական դեպք հաստատվել է Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքների անդամների մոտ: Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 5 201 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: