ԱՄՆ-ի զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու համար օգտագործել են անօդաչուներ, որոնք օդ են բարձրացել Քուվեյթի ռազմակայանից: Այդ մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն: «Սոլեյմանիին սպանելու համար ամերիկացիները տարածաշրջանում օդ են բարձրացրել MQ-9 անօդաչուներ, եւ դրանց մեծ մասը թռել է «Քուվեյթի «Ալի աս Սալյամ» բազայից»,-նշել է նա: «Ընդամենը գործողությանը ներգրավվել էր առնվազն չորս ռազմակայան»,-հավելել է նա: