19.04.2025
ԵԱՀԿ նախագահը կոչ է անում անհապաղ վերադառնալ հրադադարին
prev Նախորդ նորություն

Կտեսնենք՝ կկարողանանք արդյոք դա կանգնեցնել. Թրամփը՝ արցախյան հակամարտության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է, թե ինչ կարելի է անել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը դադարեցնելու համար:


«Մենք դրան շատ ուշադիր ենք հետևում։ Մենք այս տարածաշրջանում շատ լավ հարաբերություններ ունենք, կտեսնենք՝ կկարողանանք արդյոք դա կանգնեցնել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին։


Մինչ այդ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասվում է, որ ցանկացած արտաքին կողմի մասնակցություն «խորապես անօգուտ կլիներ եւ միայն կխորացներ տարածաշրջանային լարվածությունը»:


Վաշինգտոնը հակամարտող կողմերին կոչ է արել համագործակցել Մինսկի խմբի համանախագահների հետ, որի մեջ, ԱՄՆ-ից բացի, մտնում են Ֆրանսիան եւ Ռուսաստանը, «հնարավորինս շուտ վերադառնալու առարկայական բանակցություններին»:


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։


Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Ադրբեջանը Թուրքիայից ժամանած գրոհայիններին առաջին էշելոններում է տեղակայել. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար