Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ: Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.
Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.
Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.
Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.
Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.
Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.
Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.
Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.
Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.
Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.
Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.
Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.
Մինչ այդ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 16 զինծառայողների անունները։
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։
Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: