23.11.2024
Ադրբեջանը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՊՆ (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ նախագահը կոչ է անում անհապաղ վերադառնալ հրադադարին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:


«Ես կոչ եմ անում բոլոր ներգրավվածներին անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը քանի դեռ հակամարտությունն ավելի չի սրվել և զոհերի թիվն ավելացել», - ասել է Ռաման:


Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ: Ռաման լիովին աջակցում է տեղերում իրավիճակի կայունացմանն ուղղված նրանց ջանքերին և կրկին հայտարարում, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նա ընդգծել է իր աջակցությունը առանց նախապայմանների առարկայական բանակցությունները շուտափույթ վերսկսելու համանախագահների ջանքերին:


Գործող նախագահը նաև իր ցավակցությունն է հայտնել բռնության այս վերջին ալիքի հետևանքով զոհվածների ընտանիքներին:


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։


Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: