Թուրքիան պատրաստ է միակողմանիորեն դիմադրություն ցույց տալ սիրիական կառավարական ուժերին, եթե նրանք փորձեն խախտել հրադադարը Իդլիբ նահանգում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: «Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք վճռականորեն արձագանքել Իդլիբում հրադադարի ռեժիմը խախտելու փորձերին», - ասել է Թուրքիայի նախագահը: Նա նշել է, որ Անկարան և Մոսկվան «վերջին օրերին շատ ինտենսիվ բանակցություններ են վարում, որի արդյունքում պայմանավորվել են Իդլիբում հրադադարի մասին»: