20.04.2025
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել
prev Նախորդ նորություն

Կիեւում քննարկել են հայկական պատմական ժառանգության պահպանման հարցերը

Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կլոր սեղան «ընդհանուր պատմական ժառանգության հանրահռչակումը» թեմայով, հայտնում է AnalitikaUA.net-ը:


Գիտական և փորձագիտական հանրության և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները քննարկել են հասարակությանը համախմբող պատմական փաստերի լայն լուսաբանմանը, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության հուշարձանների պահպանությանը վերաբերող հարցեր:


Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը ներկայացրեց երկրի տարբեր շրջաններից հավաքագրած կազմակերպության առաջարկությունները, որոնց իրականացման նպատակներն ու ուղիները դրական արձագանք ստացան բոլոր մասնակիցների կողմից: Անտոն Դրոբովիչը բարձր է գնահատել Ուկրաինայի հայերի միության դերը, որը մեծ ներդրում ունի երկրի հասարակական եւ մշակութային կյանքում: Նա ընդգծել է, որ հայ համայնքի կազմակերպած միջոցառումներն ուղղված են հասարակության համախմբմանը եւ Ուկրաինայի եւ Հայաստանի կապերի զարգացմանը:


Դրոբովիչը նշել է, որ օրերս Հայաստանը նշելու է Անկախության օրը՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին մաղթելով խաղաղություն եւ նորանոր ձեռքբերումներ:


Կլոր սեղանի արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք ուղղված են հասարակական կազմակերպությունների եւ գիտական շրջանակների շփումների ինտենսիվացմանըէ հրատապ խնդիրների լուծման համար:


Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, մեզ համար կարևոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ. "Մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային և պատմական ժառանգությամբ և ամեն ինչ կանենք պատմական, ճարտարապետական և մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման համար":


Նշվում է, որ քննարկմանը մասնակցել են Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը, կրոնագետ Ռուսլան Խալիկովը, փորձագետներ Օլեգ Սահակյանը, Մարատ Հակոբյանը և Իլիա Կուսան:

Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախում լիբանանահայերի վերաբնակեցման մասին լուրերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար