20.04.2025
Անթույլատրելի է, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան Բաքվի թիրախ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք:

Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկն էլ Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր:


Առողջացել է 10 քաղաքացի:


Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի:


Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:


Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել:


Մինչ այսօր կատարվել է 13 272 փորձանմուշի հետազոտություն:

Կիեւում քննարկել են հայկական պատմական ժառանգության պահպանման հարցերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար