22.11.2024
Արցախում հաստատվել է COVID-19 7 նոր դեպք
prev Նախորդ նորություն

Արցախի Ազգային ժողովի շենքը կտեղափոխվի Շուշի. Արայիկ Հարությունյան

2022թ.-ի մայիսի 9-ին, Արցախի Շուշի բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի:


Այս մասին իր Facebook- յան էջում հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։


«Շուշի կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում քննարկել ենք ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքի խորհրդարանին հատկացման հնարավորությունը, որի շինաշխատանքները, հանձնարարականիս համաձայն, կվերսկսվեն շուտով: Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն», - գրել է նա:



Ավելի ուշ նա տեղադրեց մեկ այլ գրառում:
«Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով երեկ այցելել եմ բերդաքաղաք», - համոզված է նա:


Ըստ իր հաղորդագրության, աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին.


բնակարանաշինություն


Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում


խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում


շրջանային բուժմիավորման շենքի կառուցում


Շուշի տանող ճանապարհի վերանորոգում


«Շրջվարչակազմի շենքում անց եմ կացրել նաև աշխատանքային խորհրդակցություն և կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուներին տվել այս անգամ բանավոր նախազգուշացում», - գրել է նա: