22.11.2024
Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 182-ով
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է COVID-19 7 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք:


Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են՝ 6-ը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: Մյուս քաղաքացու մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու, ինչպես նաև հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:


Առողջացել է 2 քաղաքացի:


Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 359 մարդու մոտ, որից 313-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:


Թեստավորումների նպատակով 93 նմուշառում է իրականացվել:


Մինչ այսօր կատարվել է 13 419 փորձանմուշի հետազոտություն: