Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության աջակցությունն ամենացածրն է վերջին 17 տարվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է KONDA-ի գլխավոր տնօրեն Բեքիր Աղըրդըրը: Նա նշել, որ եթե ընտրությունները կայանային մոտակա օրերին, ապա ԱԶԿ-ն կհավաքեր վերջին 17 տարվա ընթացքում ամենաքիչ թվով ձայները: Ըստ նրա, Էրդողանի կուսակցությունը վարկանիշն անընդհատ անկում է ապրում: Նրա խոսքով, ԱԶԿ-ի էլեկտորատը չի տեղափոխվում դեպի ընդդիմադիր էլեկտորատ, այլ մնում է չկողմնորոշվածների կամ այսպես կոչված գորշ գոտում: Ըստ նրա, 15-18 տարիքային խմբի քաղաքացիների 75 տոկոսը, որոնք շուտով կունենան ընտրելու իրավունք, հայտարարում են, որ նրանք կամ ընդհանրապես չեն մասնակցելու ընտրություններին կամ իրենց ձայնը տալու են այլ կուսակցությունների: