22.11.2024
Հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր. Արցախի ՊԲ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


«Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։ Ռուսական կողմից լուրջ մտահոգություն է հայտնվել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսման կապակցությամբ։ Նշվում է, որ այժմ կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը դիմակայության հետագա էսկալացիան թույլ չտալու համար, իսկ գլխավորը՝ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները», – ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։


Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: