23.11.2024
Բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը. Ռոբերտ Քոչարյան
prev Նախորդ նորություն

Հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր. Արցախի ՊԲ

Արցախի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ուենցած մարտերի արդյունքում հայտնում է 16 զոհի և հարյուրից ավել վիրավորի մասին:


«Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր», - ասել է ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը, որի խոսքերը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:



VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։


Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: