23.11.2024
Թուրքիան պետք է հրաժարվի Ղարաբաղում «կրակի վրա բենզին լցնելուց». Կարո Փայլան
prev Նախորդ նորություն

Ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Հյուսիսատլանտյան դաշինքը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին ասվում է Կենտրոնական Ասիայում և Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայայի հայտարարության մեջ:


«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է ղարաբաղյան հակամարտության  շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, ինչն արդեն հանգեցրել է քաղաքացիական զոհերի», - մեջբերում է ՏԱՍՍ-ը Ապատուրայի  հայտարարությունը:


Հայտարարության մեջ շեշտվում է, որ «այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»: «Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին», - ասվում է փաստաթղթում: