25.04.2025
ՊԲ ՀՕՊ միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ
prev Նախորդ նորություն

Թույլ է տվել հակառակորդին ներթափանցել. «Հովազ-1» մարտական դիրքի ավագի հերոսությունը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Պետրոսյանը ներկայացրել է առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ:


«Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ:


Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները:


Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք:


Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում», - ասված է հայտարարության մեջ:



 


 


 

Արայիկ Հարությունյանը խոսել է Գյանջային հրթեիռակոծման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար