3.05.2025
Թույլ է տվել հակառակորդին ներթափանցել. «Հովազ-1» մարտական դիրքի ավագի հերոսությունը
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանը խոսել է Գյանջային հրթեիռակոծման մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այս պահին հանձնարարել է դադարեցնել կրակը Գյանջա քաղաքի ուղղությամբ՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:


«Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր:


Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:


Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:


Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:


Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ», - ասված է հայտարարության մեջ:


ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով