27.11.2024
Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ. ՊԲ
prev Նախորդ նորություն

Սա շատ վատ է ավարտվելու Թուրքիայի համար. Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը նախօրեին ՝ հոկտեմբերի 4-ին, մատնանշել է Թուրքիայի ապակառուցողական դերը Կովկասի եւ Միջերկրածովյան տարածաշրջաններում, որտեղ Անկարայի գործողությունների պատճառով լարվածության աճ է տեղի ունեցել:


Միևնույն ժամանակ ԱՊԼ գլխավոր քարտուղարը ենթադրել է, որ Թուրքիայի նման պահվածքը «վատ ավարտ կունենա» տարածաշրջանային այդ տերության համար։ Այս մասին գրում է EADaily-ն՝ վկայակոչելով Սաուդյան Arab News թերթը։


«Թուրքիան բախվում է տարածաշրջանի այլ երկրների և համաշխարհային տերությունների հետ մի շարք խնդիրների շուրջ, եւ դա լավ չի ավարտվի նրա կամ նրա ղեկավարության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական տեսանկյունից միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին», - ասել է Ահմեդ Աբուլ Գեյթը։


«Էրդողանը նաև միջամտել է Կովկասում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը, բախվել է Հունաստանի և Կիպրոսի հետ՝ ներխուժելով Միջերկրական ծովի արեւելյան գազի հանքավայրեր, ինչը ստիպել է Ֆրանսիայի նման մեծ եւ ազդեցիկ երկրին կործանիչներ և ավիակիր ուղարկել Կիպրոս: Նույնիսկ Իտալիան, որը ըմբռնումով էր վերաբերվում բազմաթիվ թուրքական դիրքորոշումներին, հեռացավ Ֆրանսիայից։ Այժմ բոլորը Էրդողանին ասում են, որ նրա գործողությունները կպատժվեն», - շարունակել է ԱՊԼ-ի վարչական ղեկավարը։


Ահմեդ Աբուլ Գեյթի խոսքով՝ իրեն «նյարդայնացնում է, որ Թուրքիան օգտագործում է սիրիացի վարձկաններին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պայքարելու համար»: «Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկաններն օգտագործվում են Էրդողանի կողմից», - ընդգծել է նա: