16.06.2025
Շարքային Արսեն Մարգարյանը «ԻԳԼԱ»-ով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ․ ՊՆ խոսնակ
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանը եղել է արցախյան առաջնագծի հարավային թևում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եղել է արցախյան առաջնագծի հարավային թևում: Այդ մասին գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:


«Սիրելի ՛ հայրենակիցներ


Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:


Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:


Փա ՛ռք հայոց բանակին», - ասված է նրա գրառման մեջ:



 

Եվս 21 անուն. ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները։
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան