25.11.2024
Մակրոնը զանգահարել է Ալիևին և կոչ արել վերականգնել հրադադարի ռեժիմը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Թուրքիա՝ քննարկելու «իրավիճակը Կովկասում»

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շաբաթ օրը այցով կմեկնի Թուրքիա՝ թուրք գործընկերների հետ քննարկելու նաեւ «իրավիճակը Կովկասում»: Այս մասին ուրբաթ հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Նրա տեղեկություններով ՝ հոկտեմբերի 3-ից 5-ը Պետդեպարտամենտի աշխատակիցը կայցելի Անկարա եւ Ստամբուլ։


«Ռիկերը կհանդիպի թուրք գործընկերների, ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակցի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Արեւելյան Միջերկրածովյան եւ Կովկասի իրադրության քննարկման համար», - ասված է մամուլի տեղեկագրում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ «մինչեւ վերջին պահը կաջակցի Ադրբեջանին հայրենից հողերի ազատագրման համար պայքարում»: