21.04.2025
Ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը. ՊՆ
prev Նախորդ նորություն

Հակառակորդը մեծ ուժերով անցել է հարձակման. ՊՆ

Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:


«Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ», - ասված է նրա գրառման մեջ։



Այսօր վաղ առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է արել անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում անվտանգի ապրելու անքակտելի իրավունքը:


Նա հայտարարել է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում է առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու:

Արցախի հարավում խոցվել է երեք ադրբեջանական ինքնաթիռ. Արծրուն Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան