26.11.2024
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
prev Նախորդ նորություն

Վրաստանն Ադրբեջանին եւ Հայաստանին մերժել է ռազմական բեռների տարանցման հարցում. Սեսիաշվիլի

Վրաստանը չեզոքություն է պահպանում Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունում եւ նրա տարածքը չի օգտագործվի ռազմական բեռների տարանցումն ապահովելու համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:


«Ուզում եմ ընդգծել, որ երկու պետություններն էլ ըմբռնումով են մոտենում մեր դիրքորոշմանը։ Խոսքը Վրաստանի տարածքը տարանցման և սեփական ռազմական շահերի համար օգտագործելու հնարավորության մասին է։ Մենք դրան ասում ենք՝ կոշտ ոչ. Այդ մասին գիտեն մեր հարեւանները, որոնք հարգանքով եւ ըմբռնումով են վերաբերվում այդ դիրքորոշմանը», – ասել է Սեսիաշվիլին։


Քաղաքական գործչի խոսքով՝ վրացական կողմը վերլուծում եւ հետեւում է ընթացիկ գործընթացներին եւ պատրաստ է բոլոր սցենարներին:


«Գիտեք, որ միջազգային հանրությունն ակտիվորեն ներգրավված է, այդ թվում ՝ աշխարհի առաջատար երկրների առաջնորդների կողմից հրադադարի մասին կողմերին արված հայտարարությունները։ Մեր երկրի շահերից է բխում տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ունենալը։ Ակնհայտ է, որ մենք միանում ենք միջազգային հանրության այդ կոչերին։ Դուք գիտեք, որ Վրաստանը հասկանալի պատճառներով որոշակի չեզոք դիրք է զբաղեցնում այս հակամարտությունում, քանի որ մենք լավ բարիդրացիական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ», – հավելել է նա։