Մենք Թուրքիա չենք, այլ Ռուսաստան. Զախարովան՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին
«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, թե ինչպես է Ռուսաստանը մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի բոլոր ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հանդարտեցմանը։ Մեկնաբանելով Թուրքիայի հայտարարությունն այն մասին, որ այն կաջակցի Ադրբեջանին և բանակցությունների սեղանին, եւ մարտի դաշտում, Զախարովան ասել է, որ «Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ, նախապես հայտնի էր նրա դիրքորոշումը»:
«Բոլորովին չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ այլ երկրի մեթոդաբանությունը։ Մեզ մոտ հռետորաբանությունը տարբեր է, և հայտարարությունները տարբերվում են։ Մենք ոչ թե Թուրքիան ենք, այլ Ռուսաստանը, բառիս բուն իմաստով դա պետք է հասկանալ։ Դա մեր պատմությունն է, հակամարտությունների կարգավորման մեր մեթոդներն էլ իրենց պատմությունն ունեն», - հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը ։
Զախարովան նշել է, որ աշխարհն առաջին և վերջին անգամ չէ, որ բախվում է այն իրավիճակների սրմանը, որոնք եղել են Մխացող, և խաղաղ կարգավորման մեխանիզմներ կան: