Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը
Մտահոգությամբ դիտում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող հերթական ռազմական սրացմանը, որն, ըստ հաղորդումների, արդեն հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասների: Այդ մասին ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
"Հուսով ենք, որ ձեռք կբերվի հրադադարի պայմանավորվածություն, կողմերը կանցնեն բանակցությունների ռեժիմի և կխուսափեն լայնամասշտաբ ռազմական գործողություններից, որոնք կտրուկ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:
Վրաստանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին գործադրել բոլոր ջանքերը՝ դադարեցնելու այս սրացումը և վերսկսելու կառուցողական երկխոսությունը:
Մեր կողմից մենք հայտարարում ենք, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել դեէսկալացիային և տարածաշրջանում խաղաղություն հաստատմանը", - ասված է հայտարարության մեջ: