Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ, իսկ Հայաստանին և Աղրբեջանին կոչ են արել վերականգնել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարությունում։
Հայտարարությունում նշվում է, որ ԵԱՀԿ-ն վճռականորեն դատապարտում է ուժի կիրառումը և ափսոսանք հայտնում զոհերի համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։
«Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել բանակցությունները՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար»,- ասվում է ԵԱՀԿ հայտարարությունում։
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։
Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։
Արցախը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանում երկու մարդ է զոհվել՝ կին և երեխա: Տուժածներ կան նաեւ այլ շրջաններում, տվյալները ճշտվում են: Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: